Trico

1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed

Description: 1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed Title: "Faust: A Tragedy" ("Ֆաուստ. Ողբերգութիւն Գէօթէի" / "Faust, Oghberguthyun Geothei") ("Faust. Eine Tragodie von Goethe") Author(s)/Editor(s): Johann Wolfgang von Goethe, translated by Georg Barkhudariants (Գէօթէ, Թարգմանեց Գերմաներէնից Գէորգ Բարխուդարեանց) (Armenische Uebersetzung Georg Barchudarjanz) Language(s): Armenian (Հայերեն) Publisher: Arshak Babian Edition, Mnatsakan Martirosiants Printing House (Հրատարակութիւն Արշակ Բաբեանի, Արագատիպ Մնացական Մարտիրոսեանցի) Place: Tiflis, Georgia (Թիֆլիզ, Վրաստան); Year: 1902; Pages: IV + 219 Cover: Hardcover; Sizes: 18(W)x26.5(H) cm; Copies: Limited Condition: Good Antique Condition: Cover and end papers replaced. A gift inscription by the translator (Georg Barkhudariants) on the top of the title page, light toning and some stains. A few repaired pages. Overall, internally clean; well kept and well preserved pages. For more information regarding book's condition- check provided images or ask us. Item's Code: LA-2243 ABOUT: Very rare and unique, limited edition, 1902, Armenian translation of the first part of Faust, Faust: A Tragedy. Translated from German by Georg Barkhudaryants, with Goethe's image and some important notes. This is the third Armenian translation of Goethe's Faust. Faust is a tragic play in two parts by Johann Wolfgang von Goethe, usually known in English as Faust, Part One and Faust, Part Two. Although rarely staged in its entirety, it is the play with the largest audience numbers on German-language stages. Faust is considered by many to be Goethe's magnum opus and the greatest work of German literature. The earliest forms of the work, known as the Urfaust, were developed between 1772 and 1775; however, the details of that development are not entirely clear. Urfaust has twenty-two scenes, one in prose, two largely prose and the remaining 1,441 lines in rhymed verse. The manuscript is lost, but a copy was discovered in 1886. The first appearance of the work in print was Faust, a Fragment, published in 1790. Goethe completed a preliminary version of what is now known as Part One in 1806. Its publication in 1808 was followed by the revised 1828–29 edition, the last to be edited by Goethe himself. Goethe finished writing Faust Part Two in 1831. In contrast to Faust Part One, the focus here is no longer on the soul of Faust, which has been sold to the devil, but rather on social phenomena such as psychology, history and politics, in addition to mystical and philosophical topics. The second part formed the principal occupation of Goethe's last years. It appeared only posthumously in 1832. -------------------------------------------------- Ֆաուստ : Ողբերգութիւն Գէօթէի : Հեղինակի պատկերով եւ կարեւոր ծանօթութիւններով Թարգմանեց Գերմաներէնից Գէորգ Բարխուդարեանց Գյոթեի կողմից Ֆաուստի կերպարը չբավարարվող, խռովահույզ, «բուռն հանճար» է, որի մեջ նստած է գործունեության ոգին: Նա իր ողջ կյանքը նվիրել է գիտությանը, արդյունքում՝ նրա լայն գիտելիքների համբավը տարածվել է աշխարհով մեկ: Պատահական չէ, որ աշխարհի տարբեր ծայրերից բազմաթիվ աշակերտներ են գալիս նրա մոտ ուսում ստանալու: Այնուամենայնիվ, Ֆաուստը թախծում է. միայն ինքը գիտի, թե որքան չնչին են իր գիտելիքները բնության չբացահայտված գաղտնիքների համեմատ: Ֆաուստն ուզում է վերափոխել աշխարհը, իմանալ տիեզերքի օրենքները, գտնել դրանք փոխելու ճանապարհը, քանի որ ողորմելի աշխարհը նա համարում էր արհամարհանքի արժանի իրականություն: Ֆաուստին չեն հրապուրում ո՛չ ոսկին, ո՛չ փառքը, ո՛չ երկրային վայելքները: Նրա ձգտումները մեծ են, բարձր ու համամարդկային. մարդկանց համար որոնել գեղեցիկն ու կատարյալը, դրախտը կառուցել երկրի վրա: Ո՞վ է մարդը. բնության ստրուկը, թե՞ ինքնուրույն, իր համար գոյություն ունեցող ու ինքնաբավ մի ուժ: Այո՛, մարդը բնության ստրուկն է: Բնությունն ինքն է նախասահմանում մարդու ուղին: Մեֆիստոֆելեսը այսպես է բնութագրում մարդուն ու մարդկությանը` ի դեմ Ֆաուստի. «Միշտ անհանգիստ է մարդը, միշտ որոնում է նորը, երբեք չի բավարարվում ձեռք բերածով, լի է պայքարի մղող անսպառ եռանդով, դժվարություններ հաղթահարելու ավյունով. այսպիսի բնազդներ է դրել մարդու մեջ Մայր բնությունը»: Դրանք կատարելության են մղում մարդուն, թե՛ իրեն՝ բնությանը: Աստված առաջարկում է փորձարկել մարդուն. թող սատանան փորձի գայթակղել Ֆաուստին, թող սպանի նրա մեջ վսեմ մղումները, հասցնի նրան անասնական վիճակի: Ամենազորը չի հավատում Մեֆիստոֆելեսի հաղթանակին, բայց, այդուհանդերձ, թույլ է տալիս փորձել մարդուն: Մեֆիստոֆելեսը շատ բան է կարողանում կործանել, բայց նա անկարող է ոչնչացնել հիմնականը, էականը՝ կյանքը: Գյոթեն, իհարկե, հերոսներից և ոչ մեկի կողմնակիցը չէ. նա մերթընդմերթ ընդունում է թե՛ մեկի, թե՛ մյուսի իրավացիությունը: Ֆաուստը կրքոտ է, նա կարող է մոլորվել ու ճակատագրական սխալներ գործել: Նա ջերմ սիրտ ունի, եռանդուն խառնվածքով է օժտված, չափազանց զգայուն է, նրա սիրտը խոցելը դժվար բան չէ: Միշտ որոնում է, միշտ կասկածանքների ու տագնապների մեջ է: Այս ամենով ու ոչ միայն՝ Ֆաուստն ու Մեֆիստոֆելեսը հակադիր կերպարներ են: Առաջինը անհագ է, երկրորդը՝ ամեն ինչից կուշտ ու հագեցած, առաջինը ձգտում է սահմանից դուրս հայտնվել, երկրորդը գիտի, որ այնտեղ ոչինչ չկա, դատարկություն է միայն: Մեֆիստոֆելեսը խաղում է Ֆաուստի հետ, ինչպես մի անմիտ երեխայի հետ կխաղար: Մի օր Ֆաուստը բացում է գիրքն ու տեսնում մակրոկոսմոսի նշանը: Ամեն ինչ պայծառանում է աչքերի առջև, նոր ուժեր են հեղեղվում նրա կրծքի մեջ, նա կրկին համակվում է եռանդով: Ո՛չ, նա բնության ստրուկը չէ, մանր որդ չէ, բնության արքան, աստվածն է նա: Ֆաուստն, ի վերջո, ստեղծում է մի կյանք, որտեղ ժողովուրդն ազատագրված է ամեն տեսակ ճնշումից, որտեղ մարդկային ուժերն ու եռանդը ծառայում են մի բանի՝ բնությանը: Դա էր Ֆաուստի գերագույն իդեալը: Նա պայքարում է տարերքի դեմ, ծովից ցամաք է նվաճում ու նրա վրա բնակեցնում տարբեր ժողովուրդներ: Նա կառուցում է: Նա ցանկանում է ժողովրդին ազատ, երջանիկ ու նյութական ճոխության մեջ տեսնել: Այժմ նա հասկանում է, որ մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, նպատակը՝ ստեղծարար աշխատանքը: Գտնված է այն ճշմարտությունը, որ նա այնքան երկար որոնել էր: Գեղեցիկ է այդ ճշմարտությունը, և Ֆաուստը երջանիկ է, որ ապրում է կյանքի ամենալուսավոր պահը: Գյոթեն չի վիճում Մեֆիստոֆելեսի հետ. անշուշտ, գոյություն ունի մահը, կործանումն ու վախճանը թե՛ վատի, թե՛ լավի: Մոռացությունը ծածկում է անցյալը ու ասես լիովին ոչնչացնում է այն ամենն, ինչ գոյություն է ունեցել: Բայց, աշխարհը գեղեցիկ է. արժե ապրել, պայքարել, ստեղծել: Մենք ապրում ենք նոր կյանք ստեղծելու համար: Normal 0 false false false EN-US X-NONE X-NONE * (see Terms below)- We operate our business from our 2 locations (main one in Pasadena, CA, USA & the 2nd one in overseas), thus, based on the item's availability and/or buyer's location (country), your purchased item will be shipped from either of our offices/storage. This particular item will be shipped from our overseas office, so please give a little more time for delivery. VISIT OUR EBAY STORE AGAIN- SINCE WE ADD NEW BOOKS & OTHER ITEMS REGULARLY! ADDITIONAL INFO Johann Wolfgang von Goethe (/ˈɡɜːrtə/; German: [ˈjoːhan ˈvɔlfɡaŋ fɔn ˈɡøːtə] (About this sound listen); 28 August 1749 – 22 March 1832) was a German writer and statesman. His works include four novels; epic and lyric poetry; prose and verse dramas; memoirs; an autobiography; literary and aesthetic criticism; and treatises on botany, anatomy, and color. In addition, there are numerous literary and scientific fragments, more than 10,000 letters, and nearly 3,000 drawings by him extant. A literary celebrity by the age of 25, Goethe was ennobled by the Duke of Saxe-Weimar, Karl August in 1782 after taking up residence there in November 1775 following the success of his first novel, The Sorrows of Young Werther (1774). He was an early participant in the Sturm und Drang literary movement. During his first ten years in Weimar, Goethe was a member of the Duke's privy council, sat on the war and highway commissions, oversaw the reopening of silver mines in nearby Ilmenau, and implemented a series of administrative reforms at the University of Jena. He also contributed to the planning of Weimar's botanical park and the rebuilding of its Ducal Palace, which in 1998 were together designated a UNESCO World Heritage site under the name Classical Weimar. Goethe's first major scientific work, the Metamorphosis of Plants, was published after he returned from a 1788 tour of Italy. In 1791, he was made managing director of the theatre at Weimar, and in 1794 he began a friendship with the dramatist, historian, and philosopher Friedrich Schiller, whose plays he premiered until Schiller's death in 1805. During this period, Goethe published his second novel, Wilhelm Meister's Apprenticeship; the verse epic Hermann and Dorothea, and, in 1808, the first part of his most celebrated drama, Faust. His conversations and various common undertakings throughout the 1790s with Schiller, Johann Gottlieb Fichte, Johann Gottfried Herder, Alexander von Humboldt, Wilhelm von Humboldt, and August and Friedrich Schlegel have come to be collectively termed Weimar Classicism. The German philosopher Arthur Schopenhauer named Wilhelm Meister's Apprenticeship one of the four greatest novels ever written (along with Tristram Shandy, La Nouvelle Héloïse, and Don Quixote), while the American philosopher and essayist Ralph Waldo Emerson selected Goethe as one of six "representative men" in his work of the same name (along with Plato, Emanuel Swedenborg, Montaigne, Napoleon, and Shakespeare). Goethe's comments and observations form the basis of several biographical works, notably Johann Peter Eckermann's Conversations with Goethe. Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (գերմ.՝ Johann Wolfgang von Goethe, օգոստոսի 28, 1749, Ֆրանկֆուրտ, Սրբազան Հռոմեական կայսրություն - մարտի 22, 1832, Վայմար, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ), գերմանացի մեծ քնարերգու, մտածող և պետական այր։ Առաջին անգամ Գյոթեին հայերեն է թարգմանել Խաչատուր Աբովյանը։ Եվրոպական գրականության խոշորագույն տեսաբան, դանիացի գրականագետ Գեորգ Բրանդեսը, որին հայերս պարտական ենք 1894-1896 թթ.-ին Օսմանյան Թուրքիայում իրագործված հայկական կոտորածները հրապարակավ դատապրատելու, ինչպես և հայ գրականության հին ու նոր մեծերի՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Ա. Լաստիվերցու, Մխիթար Սեբաստացու, Մ. Նալբանդյանի, Գ. Սունդուկյանի, Րաֆֆու և այլոց մասին հայտնած բարձր դրվատանքի համար (Գեորգ Բրանդես, Հայաստանը և Եվրոպան, Ժնև, 1907), XVIII դարի գերմանական գրականության մեջ էր տեսնում եվրոպական բարձր իդեալների մարմնավորումը և այդ առիթով գրում է. «Այնտեղ է Վերթերը՝ «Շտուրմ ունդ Դրանգ»-ի շրջանի իդեալը, այսինքն՝ բնության և կրքերի պայքարն ընդդեմ հին հասարակական կարգերի, ապա Ֆաուստը, որ մարմնավորում է նոր ժամանակի և նրա հասկացությունների ոգին.... Այնուհետև այնտեղ է Վիլհելմ Մայստերը - մարդկային զարգացման այդ տիպարը, որը կյանքի դպրոցն անցնելով՝ աշակերտից դառնում է ուսուցիչ...., որ գաղափարը գտնում է իրականության մեջ և ի մի է ձուլում այդ երկու հասկացությունները։ Այնտեղ է Գյոթեի գրչի տակից ելած Պրոմեթևսը, որը ժայռին գամված՝ ոգեշունչ և վերամբարձ տողերով քարոզում էր Սպինոզայի փիլիսոփայությունը։ Վերջապես, այնտեղ էր մարկիզ Պոզան - հեղափոխության այդ իսկական մարմնացումը, ազատության առաքյալն ու մարգարեն»։ Այստեղ նշված բոլոր գեղարվեստական կերպարները, բացի շիլլերյան մարկիզ Պոզայից, որոնցով Բրանդեսը բնութագրում է գրական դարաշրջանը, պատկանում են մեծ Գյոթեի բազմաբեղուն գրչին և արտացոլում գեղարվեստական այն արտասովոր երևույթը, որ անվանում են Գյոթե. «Ես նախանձում եմ նրա աստվածային անվանը», - ասում էր գերմանացի մեծ բանաստեղծ Հայնրիխ Հայնեն՝ սրամտորեն ակնարկելով գերմաներեն GOTT (Աստված) և Գյոթե նմանաձայնությունը։ Ավելի քան 170 տարի է բաժանում մեզ Յոհան Վոլֆգանգ Գյոթեի կյանքի վերջին օրից (22 մարտի 1832 թ.)։ 170 տարի, որ միաժամանակ և՛ գերմանացի մեծ բանաստեղծ-մտածողի գրական ժառանգության յուրացման, և՛ վերաիմաստավորման, հետևաբար նաև անընդհատ նորացման ժամանակաշրջան եղավ։ Ինչո՞վ էր բնորոշ Գյոթե ապրած դարաշրջանը հասարակական կյանքում - Գերմանիայի քաղաքական-պետական մասնատվածություն՝ 36 գաճաճ պետություններով և դասային պատնեշներով։ Վերթերի անունով հրապարակած «Շվեյցարական նամակներում» Գյոթեն, Շվեյցարիայի ու շվեյցարացիների անվան տակ ակնարկելով Գերմանիան ու գերմանացիներին, այսպես էր ծաղրում այդ քաղաքական վիճակը. «Նրանք (շվեյցարացիները) մի ժամանակ ազատագրվեցին բռնատիրությունից և մի ակնթարթ իրենց երևակայեցին ազատներ։ Բայց ահա արևը բռնապետի լեշից տարօրինակ վերասերման միջոցով ստեղծեց մանր բռնակալների մի ամբողջ ոհմակ»։ Գյոթեն ծնվել է 1749 թ. օգոստոսի 28-ին Մայնի Ֆրանկֆուրտում՝ պրուսական պետական խորհրդականի ընտանիքում։ Իր երկարամյա կյանքի ընթացքում (83 տարի), Գյոթեն ականատես եղավ Պրուսիայի մղած Յոթնամյա պատերազմին, Ամերիկայի անկախության պայքարին, Նապոլեոնի տրանսեվրոպական արշավանքին, որին հաջորդեց համաեվրոպական ռեակցիան։ Գյոթեն տեսավ ֆրանսիական երկու արյունալի հեղափոխությունները և մերժեց հեղափոխության գաղափարը՝ գտնելով, որ մարդկային բարօրությունը չի կարող ձեռք բերվել արյան գնով։ Նա մարդկության զարգացման ճանապարհը տեսնում էր ստեղծարար գործունեության և անդուլ ինքնակատարելագործման մեջ։ Մյուս կողմից, Գյոթեի կյանքի ընթացքում գրականության մեջ միմյանց հաջորդեցին մի քանի դարակազմիկ շարժումներ։ Նրա երիտասարդությունը զուգադիպեց ուշ լուսավորությանն ու սենտիմենտալիզմին, հետո վրա հասավ «Գրոհ և փոթորիկ»-ի բուռն շրջանը, որ բնորոշվում է իբրև 1789 թվի ֆրանսիական հեղափոխության նախերգանք։ Այնուհետև, իբրև այդ հեղափոխության հարուցած ռեակցիա, ծայր առավ գերմանական ռոմանտիզմը, որ թափանցեց մշակույթի ու գիտության բոլոր մարզերը։ Գյոթեն յուրովի տուրք տվեց կամ հակադրվեց այդ ամենին՝ վերթերիզմ, վայմարյան կլասիցիզմ, դասական ռեալիզմ, արևելյան ռոմանտիկա։ Եվ սրա արդյունքը եղավ գրական մի վիթխարի ժառանգություն՝ միայն հազարից ավելի ոտանավոր և որքա՜ն դրամաներ, վեպեր ու նովելներ, ինքնակենսագրական բազմահատոր «Պոեզիա և ճշմարտություն», մինչև իսկ բնագիտական լուրջ երկերի մի ստվար շարք, որ ինքնին արդեն մի բնախույզի կյանքի արգասիք կարելի է համարել։ Գյոթեի նամականին միայն կազմում է մի քանի տասնյակ հատոր։ Եվ այս ամենի կողքին ավելացրեք նաև նրա կյանքի ու ստեղծագործության գլխավոր երկը՝ «Ֆաուստ» երկմաս ողբերգությունը, որպեսզի Գյոթեն բոլոր հաջորդ սերունդներին ներկայանա իբրև անկրկնելի ֆենոմեն, իբրև հանճար՝ բառիս ոչ սովորական, այլ սկզբնական մոգական իմաստով՝ Genius (լատ.՝ «ոգի»)։ Եվ դեռ Գյոթեն ինքը Էքերմանին գանգատվում էր, թե կյանքի հանգամանքներն իրեն շատ են անհարկի կտրել գրական գործերից, այլապես հարյուր հատոր գրած կլիներ։ Բնությունը շռայլ եղավ նրա ոգու հանդեպ, իսկ բախտը՝ տարիքի։ Գյոթեն այնքան երկարակյաց եղավ, որ նրա կյանքի օրոք աշխարհ եկան ու աշխարհից հեռացան Ֆրիդրիխ Շիլլերը, ռոմանտիկներ Ֆրիդրիխ Շլեգելը, Նովալիսը, Կլայստը, փիլիսոփաներ Ֆիխտեն, Շելինգը, Հեգելը, կոմպոզիտորներ Մոցարտը, Բեթհովենը, Շուբերտը, անգլիացի բանաստեղծներ Բայրոնը և Շելլին։ Գյոթեի նման մեծագույն անհատների մասին սոսկ կարելի է ասել, որ իրենց ստեղծագործությամբ, ինչպես վիթխարի թրով, նրանք միջահատում են մարդկային մշակույթի պատմությունը՝ բաժանելով այն անցյալի և ապագայի՝ իրենք սակայն մնալով մշտապես ապագայի հետ։ Մարդկության զարգացման ճանապարհը Գյոթեն տեսնում էր ստեղծարար գործունեության և անդուլ ինքնակատարելագործման մեջ։ Այդպիսին է Գյոթեի «Վիլհելմ Մայստերի ուսման տարիները» վեպի եզրահանգումը։ Երիտասարդ Վիլհելմ Մայստերն անձնավորում է ուսման և կրթության միջոցով մարդու կատարելագործման գաղափարը։ Գյոթեն գրել է բազմաթիվ դրամաներ ու ողբերգություններ՝ միջնադարյան և հին հունական դասական թեմաներով, որոնց մեջ արտացոլել է իրեն հուզող ժամանակակից կենսական ու բարոյափիլիսոփայական խնդիրներ։ Սակայն նրա ստեղծագործության թագն ու պսակը «Ֆաուստ» ողբերգությունն է, որը դարձավ ողջ գերմանական պոեզիայի գագաթը։ 16-րդ դարի առաջին կեսին Գերմանիայում հռչակված թափառաշրջիկ բժիշկ ու գրբաց Յոհան Ֆաուստի կերպարն է նյութ տվել Գյոթեի համանուն ողբերգությանը։ Ժողովրդական լեգենդում դոկտոր Ֆաուստը, արյունով կնքված պայմանագրով, հոգին ծախում է սատանային՝ Մեֆիստոֆելին՝ իր ստացած վայելքների դիմաց։ Եղիազարովը ռուսերեն թարգմանությամբ տպագրել է հայկական ժողովրդական մի զրույց՝ «Անմահության մասին» («Հայկական Ֆաուստ») վերնագրով, հետևյալ ծանոթությամբ. «Հայկական Ֆաուստի այստեղ բերվող գծերը մինչև այժմ հայտնի չեն եղել գրականության մեջ»։ Զրույցը սկսվում է այսպես (ռուսերենից թարգմ.՝ Ա. Մուշեղյանի). «Մի ծեր մարդ՝ ճերմակահեր և զառամությունից հոգնաբեկ, վերադառնում է ջաղացից, ուր աղունը տարել էր աղալու։ Կիրճի քարքարոտ ճանապարհին նրա արաբան (սայլը) շուռ եկավ, և ալյուրով լի պարկերը թափվեցին խոր ձորակի մեջ։ Խեղճ ծերունին շատ չարչարվեց, որ սայլը դուրս քաշի ճանապարհի վրա...»։ Այստեղ էլ հայտնվում է «խավարի ոգին»՝ սատանան, և ծերուկը իր արյունով կնքած պայմանագրով հոգին ծախում է նրան՝ փոխարենը ստանալով անմահություն և ջահելություն։ «Ահելները մեռնում էին, ջահելները ծերանում, իսկ նա մնում էր նույն պատանին։ Նրա անմահ կյանքի առաջին հարյուրամյակի վերջում հասակակիցներից գրեթե ոչ մեկը չէր մնացել, երկրորդ հարյուրամյակի վերջում մարդիկ նրա մասին գիտեին նախնիների զրույցներից, երրորդ հարյուրամյակում նրա ով լինելու մասին մոռացան ոչ միայն օտարները, այլև իր ժառանգների ժառանգները... Միօրինակ, միայնակ կյանքը՝ զուրկ հարազատներից և բարեկամներից, տաժանելի դարձավ նրա համար։ Պատրաստ էր իր անմահությունը փոխանակել մահվան հետ, բայց ամեն անգամ, մահը հիշելիս, սև ստվերի պես աչքի առաջ էր գալիս անհատակ դժոխքը՝ հավիտենական տանջանքներով՝ խավարի ոգու ճիրաններում։ Այն ժամանակ վրա էին հասնում ապաշխարանքի պահերը, զղջում էր հոգին կորստյան մատնելու համար. նախանձում էր իր հասակակիցներին, որ վաղուց ի վեր հանգիստ էին գտել խոնավ հողում։ Եվ մարմնական անմահությունն այդ պահերին «անմահ պատանու» համար դառնում էր հոգեկան մահ «...»։ Վերջ ի վերջո ամենագութ Աստված, տեսնելով անմահության մեջ երջանկություն որոնող մեղապարտի անկեղծ ապաշխարանքը, ներեց և մահ ուղարկեց նրան։ Նրա մահից հետո, երբ խավարի ոգին, պայմանագրի համաձայն, հայտնվեց նրա հոգին տանելու, Բարի հրեշտակը հրեղեն թրով վռնդեց նրան - Իսկ և իսկ գերմանացի Ֆաուստի վախճանը։ Հոգին ծախելու գաղափարին Գյոթեն, անշուշտ, տվել է փոխաբերական իմաստ։ Մեֆիստոֆելն ուղեկցում է Ֆաուստին նրա բոլոր հնարավոր ու անհնար արկածներում՝ իբրև բանական, զգացական արարածին ուղեկցող, մշտապես բացասող ու ժխտող ոգի։ Այդ ստեղծագործության վրա մեծ բանաստեղծն աշխատել է պատանեկան հասակից մինչև խոր ծերություն և ավարտել մահից ընդամենը մի քանի ամիս առաջ։ Պատանեկան տարիներին գրած «Urfaust» (Նախաֆաուստ) ֆրագմենտում նախանշված «Կանգ առ, վայրկյան, ի՜նչ գեղեցիկ ես» բանաձևը ծերունազարդ Գյոթեն հավատարմորեն իրագործեց իր կյանքի նախավերջին՝ 82-րդ տարում։ Բանաստեղծը կարծես կանխազգում էր, որ այդ ճակատագրական բանաձևն արտասանելը նշանակելու էր ոչ միայն Ֆաուստի, այլև իր սեփական վախճանը։ Փորձելով գիտության ու գործունեության բոլոր ոլորտները, անցնելով կյանքի բոլոր վայելքների միջով՝ Ֆաուստը 100-ամյա հասակում, այն էլ կուրացած, հասավ այն իմաստության, թե մարդու միակ երջանկությունը ազատության համար պայքարելու ձգտումն է, որ արտահայտված է Ֆաուստի վերջին մենախոսության եզրափակիչ տողերում։ Սակայն Գյոթեի հղացմամբ այդ իմաստությունը և մարդու վախճանը վրա են հասնում միաժամանակ, և այդ ողբերգության մեջ է բանաստեղծը տեսնում ճակատագրի հեգնանքը - լեմուրները՝ ստվերային մարդակերպ ոգիները, Ֆաուստի գերեզմանն են փորում, մինչդեռ նրան թվում է, թե իր կոչով ժողովուրդը ծովը սանձելու համար խրամ ու ամբարտակ է շինում։ Անիրական գործից ոգեշնչված՝ Ֆաուստն էքստազի մեջ արտասանում է ճակատագրական խոսքը և տապալվում անկենդան. Գյոթեի հայտնի գործերից շատերը թարգմանվել են հայերեն դեռ XIX դարում։ Թարգմանական ավանդներով հարուստ հայ գրականությունը իրավամբ հպարտանում է «Ֆաուստի» մեկ տասնյակից ավելի թարգմանություններով, չհաշված առանձին տեսարանների փոխադրումները։ Գյոթեն մեծ նշանակություն էր տալիս թարգմանությանը՝ բարձր գնահատելով թարգմանչի գործը՝ իբրև հիացմունքի արժանի բանաստեղծական արվեստ, - նա լավ թարգմանությունը համարժեք էր համարում բնագրին, հակառակ Հովհ. Թումանյանի հայտնի դրույթին, թե թարգմանությունը նման է ապակու տակ դրած վարդի, այսինքն՝ զուրկ է բնագրի և սեփական բուրմունքից։ Բազմաթիվ ասույթների կողքին ուշագրավ է նաև Գյոթեի հետևյալ բանաստեղծությունը հենց թարգմանության մասին (գրված 1828 թ.)։ Իր ստեղծագործության մեջ Գյոթեն անդրադարձել է նաև հայոց Արարատին և հայերին։ Մեծանուն բանաստեղծին խոր ակնածանք էր ներշնչում բիբլիական Արարատը։ «Ես չէի զարմանա,- ասում է նա՝ գերմանացի նշանավոր բնախույզ և ճանապարհորդ Կարլ Ֆրիդրիխ Մարցիուսի հետ զրուցելիս,- եթե Արարատի վրա հայտնաբերեին առաջին մարդու գանգը»։ Գյոթեի ծովածավալ ստեղծագործության մեջ՝ գրող Ստեֆան Ցվայգի կազմած մի հատընտիրում, տարիներ առաջ ես գտա և թարգմանեցի մի փոքրիկ բանաստեղծություն՝ «Թողեք, որ ես լամ», որի մեջ հիշատակվում է բանաստեղծին գիշերային լռության մեջ՝ անապատում ընկերակցող հայ քարավանապետը. Գյոթեի բանաստեղծական հանճարը բացահայտվում է ոչ միայն նրա մեծածավալ քերթվածներում. նա նույնքան մեծ և խորաթափանց է նաև իր փոքրածավալ գործերում՝ բանաստեղծություններում ու բալլադներում։ Հայտնի է, թե ինչպիսի մեծ ազդեցություն է ունեցել երիտասարդ Գյոթեի գեղարվեստական ճաշակի զարգացման վրա գերմանացի բանահյուսագետ և ժողովրդական երգերի նրբաճաշակ մեկնաբան, ազգագրագետ Յոհան Գոտֆրիդ Հերդերը, որը բանաստեղծին հորդորում էր շարունակ բանականության և զգացմունքների անմիջականության։ Դրա արդյունքը եղան Գյոթեի Զեզենհայմյան երգերն ու ոտանավորները. ավելին, 22-ամյա Գյոթեի հանդիպումն ու մտերմությունը Հերդերի հետ 1771 թ. Շտրասբուրգում՝ գերմանական գրականության պատմության մեջ համարվում է ոչ միայն Գյոթեի քնարերգության շրջադարձը, այլև առհասարակ գերմանական նոր պոեզիայի զարգացման սկիզբը թվագրվում է այդ տարեթվով։ Գյոթեն հաճախ է անդրադարձել ժողովրդական բանահյուսության մոտիվներին և դրանց հիման վրա ստեղծել երգեր ու բալլադներ։ Այստեղ պետք է նշեմ, սակայն, որ Հովհ. Թումանյանի թարգմանությամբ շատ հայտնի «Վարդը» Գյոթեի բանաստեղծությունը չէ, այլ գերմանական ժողովրդական երգ՝ «Դաշտավարդը», որ 1778-79 թ. «բանավոր խոսքից» հրատարակել է նաև հայտնի բանահյուսագետ Յոհան Գոտֆրիդ Հերդերը իր կազմած և այլ լեզուներից թարգմանած «Ժողովուրդների ձայները երգերում» ժողովածուում՝ «Վարդիկը դաշտում» վերնագրով։ Այդ երգը Գյոթեից հայերեն թարգմանել է նաև բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանը՝ «Դաշտի վարդը» (Հովհ. Հովհաննիսյան, Երկերի ժողովածու, հ. 2, Երևան, 1964, էջ 158) վերնագրով, որը ավելի հարազատ է գերմաներեն բնագրին, քան Թումանյանի թարգմանությունը։ Ուշագրավ է, որ Գյոթեի «Անտառի արքան» բալլադի առաջին թարգմանությունը հայերեն կատարվել է դեռևս նրա կենդանության օրոք՝ 1831 թ. վերջին, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանի ձեռքով, որն այդ ժամանակ Դորպատի համալսարանի ուսանող էր (Գյոթեի այս բալլադը հետագայում ունեցավ մի քանի նոր թարգմանություն՝ «Անտառի արքան», թարգմ.՝ Ջ. Բալուղյանի («Վարժարան», Թիֆլիս, 1894 թ. N 11, էջ 369).- Իշխան Մայրեաց (բանաստեղծություն), թարգմ.՝ Հովհ. Պալյանի («Բազմավեպ», 1904 թ. օգոստոս, հ. 8, էջ 378).- «Անտառի արքան», թարգմ.՝ Հակ. Հարությունյանի («Խորհրդային գրականություն», 1938, հ. 6-7, էջ 108-109)։ Գետի, լճի, ծովի, ջրահարսների մասին խորհրդավոր շատ զրույցներ են հյուսվել գեղջուկների միջավայրում, որ գրավիչ գեղոնների ու ոտանավորների նյութ են ծառայել բանաստեղծների համար։ Դրանցից մեկն է Գյոթեի «Ձկնորսը» բալլադը, որի մեջ բանաստեղծն արտահայտել է բացառապես բնության թովչանքը. ջրից ելած կինը ափին նստած ձկնորսին իր հետևից հմայում, տանում է ջրի հատակը. Երիտասարդ հասակում (1778) գրած իր այս գողտրիկ բալլադի մասին Գյոթեն արդեն առաջացած տարիքում (1823) արտահայտվել է բավական սառնությամբ՝ զարմանալով, որ նկարիչները նույնիսկ նկարել են բալլադը. «Նրանք նկարում են իմ «Ձկնորսը» և բոլորվին չեն մտածում, որ դա նկարչության համար պետքական չէ։ Այդ բալլադում ես սոսկ արտահայտել եմ ջրի զգացողությունը՝ այն թովչանքը, որն ամառը մեզ լողանալու է ձգում. նրանում ուրիշ ոչինչ չկա։ Մի՞թե դա հնարավոր է նկարել» (Էքերման, Զրույցներ Գյոթեի հետ, Երևան, 1975, էջ 32)։ «Երգիչը» (թարգմ.՝ Ա. Մուշեղյանի) բալլադում բանաստեղծը հայտնում է այն միտքը, թե արվեստագետի համար չի կարող լինել ավելի մեծ վարձատրություն, քան այն երգը կամ երկը, որ ինքն է ստեղծում. Ես երգում եմ ինչպես թռչնակ, Որ ապրում է սաղարթում. Երգն է առատ վարձը միակ, Որ իր հոգուց է հորդում. Բայց թե կուզես պատի՞վ ինձ տաս, Ընտիր գինի տուր ինձ մի թաս, Գինի՝ ոսկե գավաթում։ Երգիչը հրաժարվում է արքայի ընծայած ոսկե շղթայից և դրա փոխարեն խնդրում է մի գավաթ ընտիր գինի, որի տակ անկասկած պետք է հասկանալ բանաստեղծին այնքան անհրաժեշտ ոգեշնչումը, ոգևորումը։ Գյոթեն արհամարհանքով էր վերաբերվում ճամարտակությանը և սեղմ ոճը՝ «նեղվածքը» համարում էր բանաստեղծական իսկական արվեստի ցուցանիշ։ Այս իմաստով ուշագրավ է նրա «Բնություն և արվեստ» սոնետը, որի եզրափակիչ տողերում ընդգծվում է հենց այդ էսթետիկական սկզբունքը. «Wandrers Nachtlied» վերնագրով Գյոթեն ունի երկու ոտանավոր։ Դա «Ճամփորդի գիշերվա երգն» է - այս վերնագրով Գյոթեն ունի երկու ոտանավոր՝ առաջինը թվագրել է 12 փետրվարի 1776 թ. և ուղղված է Շառլոտա ֆոն Շտայնին, իսկ երկրորդը՝ «Բոլոր գագաթներին» սկզբնատողով, Գյոթեն փորագրել է անտառապահի տնակի տախտակե պատին՝ Կիկելհան կոչվող լեռան վրա (Իլմենաուի մոտերքում), երբ հենց նոր էր լրացել նրա 31 տարին՝ 1780 թ. սեպտեմբերի 6-ի երեկոյան։ Բանաստեղծը՝ «փոքր քաղաքի անձուկից, (....) մարդկանց տրտունջներից, պահանջներից, անուղղելի խառնիճաղանջից» փախչելու համար բարձրացել է լեռան վրա՝ Հերմանի մեծ ժայռի բարձունքից արևի մայրամուտը դիտելու և տիկին ֆոն Շտայնին երեկոյան բնապատկերը նկարագրելու համար։ Վերջալույսի այս հափշտակված դիտարկումից էլ ծնվել է «Ճամփորդի գիշերվա երգը» քնարական պեյզաժը։ Հովհ. Թումանյանն իր «Լերանց շարքերը նիրհել են մթնում» հայտնի թարգմանությունն արել է ըստ Մ. Յու. Լերմոնտովի թարգմանության - վերջինս ավելի շուտ փոխադրություն է Գյոթեից, որի մեջ ռուս բանաստեղծը մուծել է իր հայրենի ռուսական բնությունը։ Գիշերվա մթնում քնած լեռներ, մառախլապատ հովիտներ, փոշոտ ճանապարհ, անշարժ թփեր։ Այս ամենը գրեթե նույնությամբ փոխանցվել է Հովհ. Թումանյանի հայերեն թարգմանությանը։ Մինչդեռ Գյոթեի բնագրում գերմանական բնությունն է՝ անտառապատ լեռներ, ծառերի շնչառություն (պանթեիստ բանաստեղծին բնորոշ գիծ), գիշերվա հետ անտառում ննջող թռչուններ)։ 1813 թ. օգոստոսի 29-ին՝ իր ծննդյան տարեդարձի հաջորդ օրը, 64-ամյա Գյոթեն նորոգում է փորագրությունը։ Իսկ մահից քիչ առաջ՝ 1831 թ. օգոստոսի 27-ին՝ իր ծննդյան տարեդարձի նախորդ օրը, 82-ամյա Գյոթեն վերջին անգամ այցի է գալիս անտառապահի տնակը, և պատին փորագրված բանաստեղծության վերջին տողերն այլ իմաստ են ստանում դեպի անէություն և անմահություն մեկնող բանաստեղծի համար։ Արտասովոր է եղել Գյոթեի մյուս բանաստեղծության՝ «Կոփտական երգի» ճակատագիրը, որն ավարտվում է «մուրճի» և «զնդանի» փոխաբերությամբ։ 1787 թ.՝ իտալական ուղևորության միջոցին, Գյոթեն ծանոթանում է իտալացի ալքիմիկոս և ոսկի խարդախող Ջուզեպպե Բալզամոյի (Կալիոստրո) արկածներին, որը նույն թվականին Հռոմի Պապի կողմից բանադրվեց ու բանտ նետվեց։ Այդ թեմայով բանաստեղծը մտահղանում է «Մեծ Կոփտա» կամ «Խորհրդապաշտները» վերնագրով մի կոմիկական օպերա։ Այս կատակերգության համար նա գրում է խրատաբանական բնույթի երկու բանաստեղծություն՝ երկուսն էլ «Կոփտական երգ» վերնագրով։ Հին եգիպտական (կոփտական) քրմի իմաստությամբ գերմանացի մեծ բանաստեղծը սովորեցնում է իր պատանի ժամանակակցին մարդ դառնալու և դաժան կյանքի պայմաններին դիմակայելու արվեստը։ Գյոթեի այս փոքրիկ բանաստեղծությունն անցնելու էր քաղաքական թեժ պայքարի բովով, հնչելու էր հետագայում ֆաշիստական զնդաններում և ռայխստագի դատավարության ժամանակ, իսկ «մուրճ և զնդան» խորհրդանիշները դրոշմվելու էին արևելյան Գերմանիայի պետական դրոշին։ «Մուրճ կամ զնդան» տողը թևավոր արտահայտություն դարձավ և անցավ տարբեր ազգերի գրականությունների միջով։ Առաջիններից մեկը այդ բանաստեղծությունը նկատեց Ավ. Իսահակյանը. վարպետի ձեռագրերի ֆոնդում գտնում ենք «Կոփտական երգի» գերմաներեն բնագիրը, արտագրված նրա ձեռքով (Գրականության և արվեստի թանգարան, Ավ. Իսահակյանի ֆոնդ II, N 2124)։ Դա մի անգամ ևս վկայում է Գյոթեի բանաստեղծության նկատմամբ նրա ունեցած հատուկ ուշադրության մասին։ 1797 թ. հոկտեմբերին Շվեյցարիայում Գյոթեն լուր ստացավ Վայմարյան թատրոնի մանկամարդ դերասանուհի Քրիստիանե Բեկեր-Նոյմանի անակնկալ մահվան մասին, որի դերասանական կրթությամբ Գյոթեն անձամբ էր զբաղվել։ Եվփրոսինեի (հունարեն՝ ուրախություն, բերկրանք) դերը վերջինն էր, որ նա կատարեց օպերային ներկայացման մեջ։ Այդ լուրից ցնցված՝ նա գրեց «Եվփրոսինե» բանաստեղծությունը, որտեղ դառնությամբ խորհում է մարդկային հեղհեղուկ ճակատագրի մասին. Գյոթեի սիրային պոեզիայի բարձրակետը պետք է համարել «Էլեգիա» բանաստեղծությունը (գրված 1823 թ.), որ 74-ամյա ծերունազարդ Գյոթեի սիրատոչոր խոստովանանքն է, 19-ամյա Ուլրիկե ֆոն Լևեցովի հանդեպ տածած բուռն զգացմունքի բանաստեղծական պոռթկումը։ 17-ամյա Ուլրիկե ֆոն Լևեցովի հետ 72-ամյա Գյոթեն առաջին անգամ ծանոթացավ 1821-ի ամռանը Բոհեմիայի (Չեխիա) հանքային ջրերում, որտեղ դեռատի աղջիկը հանգստանում էր մոր հետ։ Բանաստեղծի հանդիպումները կրկնվեցին 1822-ի հուլիսին նույն ամառանոցում։ Այդ հանդիպումների արձագանքն է «Aolsharfen» («Էոլյան տավիղ») բանաստեղծությունը, որ ըստ բանաստեղծի օրագրի՝ գրվել է 24.7.1822 թ. Էգեր մեկնելու ճանապարհին՝ իբրև «Սիրային-թախծալի զուգերգ անմիջապես բաժանվելուց հետո»։ Խոսքը Ուլրիկեից բաժանվելու մասին է։ Երրորդ անգամ 74-ամյա բանաստեղծը հանդիպեց 19-ամյա Ուլրիկեին 1823-ի օգոստոսին Կարլսբադի (Մարիենբադ) ամառանոցում, որտեղ և նրա արտասովոր սերը հասավ իր ապոթեոզին և նույնքան էլ հոգեցունց հանգուցալուծում ունեցավ։ Ֆրիդրիխ Սորեն, որ 1822 թվին Ժնևից հրավիրվել էր Վայմար՝ իբրև թագավորի որդու դաստիարակ և հաճախ այցելում է Գյոթեին, 1823 թվի նոյեմբերի 17-ին գրառման մեջ նշում է. «Այսօր ես մի քանի րոպեով եղա Գյոթեի մոտ, և ինձ թվաց, որ Հումբոլդտի ներկայությունն ու զրույցները բարերար ներգործություն են ունեցել նրա վրա։ Նրա տանջանքները, ըստ երևույթին, միայն ֆիզիկական բնույթի չեն։ Ավելի շուտ, նրա այժմյան տանջանքների պատճառն այն է, որ նա այս ամառ Մարիենբադում բուռն համակրանք է տածել մի երիտասարդ օրիորդի նկատմամբ և այժմ պայքարում է այդ զգացմունքների դեմ» (Էքերման, Զրույցներ Գյոթեի հետ, Երևան, 1975, էջ 590)։ Դեռևս մինչև «Էլեգիա»-ն բանաստեղծն Ուլրիկեին նվիրել էր մի քանի փոքրիկ ոտանավոր (գերմանացի հետազոտողներից ոմանք կարծում են, թե ոտանավորն արտահայտում է Գյոթեի հիասթափությունը, ուրեմն և գրված է «Էլեգիա»-ից ավելի ուշ, մինչդեռ մեր կարծիքով՝ ոտանավորն իր ողջ պարզությամբ թեթև առիթով գրված չափածո ընծայական է և չի պարունակում որևէ ողբերգական շեշտ), որի մեջ նա, օդերևութաբանական անպաճույճ բացատրությամբ, եղանակի փոփոխության «ծանրաչափը» շեղում է դեպի սիրո խոստովանություն՝ ակնարկելով մատաղահաս աղջկան իրեն համակած խինդն ու թախիծը։ Tags: armenia, armenian, armenians, arminia, arminian, armyani, armeniya, armyanin, l'Arménie, l'arménien, les Arméniens, Armenien, Hay, Haykakan, Hayastan, Hayastani, Hayots, Patmutyun, Badmutyun, Yeghern, Eghern, Genocide, 1915, Massacre, Kars, Marash, Zeitun, Erzerum, Mush, Van, Musa-Ler, Musa-Dagh, Mousa-Ler, Mousa, Musaler, Turkey, Turkish, Turks, Ottoman Shipping: Worldwide (due to problems with shipments to some counties, we do not ship to those countries). We do not recommend to ship to PO Boxes. We ship only by Regular Registered Air Mail (please do not ask us to use other methods for shipments). Upon request, we will provide you with tracking #. Shipping Fee: Flat Fee (different prices for USA & for Int'l- check the details). Estimated Delivery Time: We ship items once a week. Shipments may take 2 to 4 weeks (depending on buyers' locations) from the shipment date. However, from our experience you may get your item sooner than 4 week (usually in 12-15 business days). Still, up 4 week considers normal. Item Location: Some of our items listed on eBay, we have in California, USA (main office), however for Worldwide Shipping Convenience, most of our items we keep in our 2nd- overseas office/ storage. This is the reason that for all of our items we ask up to 2-4 weeks for delivery. This item is not located in our USA office, so the delivery of this item may takes longer than domestic (inside USA) shipment. We shipped once a week. If the listed Book/Other Item is USED: Please bear in mind that you are buying a used book/item and it sold AS IS. In our listing, we do our best to describe any issues or defects (if any) that we know about the item. By Bidding, You Are Agreeing To Our Terms And Conditions. Feel Free To Email Us With Any Questions Prior To Bidding. We prefer PayPal. Please respond to our Winning Bidder Notification within 3 days and make sure that we receive your payment within 7 days. If payment isn't received within this time period, the order will be revoked and a Non-Paying Bidder alert will be filed to request a fee refund for re-listing the item again. Sure, if you contact us ahead of time we can work out any necessary special arrangements. DO NOT DUPLICATE OR COPY! Template Made By: © InkFrog.com Auction Templates, Logos, Store fronts and more! inkfrog terapeak

Price: 169.99 USD

Location: USA or-

End Time: 2024-05-10T09:34:10.000Z

Shipping Cost: 8.99 USD

Product Images

1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed

Item Specifics

All returns accepted: Returns Accepted

Item must be returned within: 14 Days

Refund will be given as: Money Back

Return shipping will be paid by: Buyer

Restocking Fee: No

Year Printed: 1902

Modified Item: No

Country/Region of Manufacture: Georgia

Topic: Play

Binding: Hardcover

Region: Europe

Author: Johann Wolfgang von Goethe

Subject: Literature & Fiction

Original/Facsimile: Original

Language: Armenian

Place of Publication: Tbilisi, Georgia

Special Attributes: Illustrated, Limited Edition

Recommended

1902
1902

$245.13

View Details
1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed
1902 Ֆաուստ- Գէօթէի/ Գյոթե; Բարխուդարեանց; FAUST- Goethe; ARMENIAN Trans. Signed

$144.49

View Details
1902
1902

$202.89

View Details
1902
1902

$405.15

View Details
1902-20
1902-20

$14.00

View Details